Գլխավոր Նորություններ Բիզնեսմեն եմ ու շատ նորմալ հարաբերություններ ունեմ նոր իշխանությունների հետ. Սամվել Ալեքսանյան

Բիզնեսմեն եմ ու շատ նորմալ հարաբերություններ ունեմ նոր իշխանությունների հետ. Սամվել Ալեքսանյան

187

Ով ա ասում, չկա նման բան, գնացեք ճշտեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ հեղափոխությունից հետո ինքն ավելի քիչ հարկ է վճարել:

Գործարարը պարզաբանել է, որ առաջ մեկ ընկերություն է եղել, հիմա 7 ֆիրմա կա, 2018 թվականին բաժանում է եղել:

Ալեքսանյանը նշել է, որ չգիտի, թե ինչքան հարկ է վճարել, կարող են գնալ ու ստուգել:

Հարցին, թե ինքը հիմա գործարա՞ր է, Ալեքսանյանը ասել է, որ հիմա բիզնեսմեն է՝ հավելելով, որ շատ նորմալ հարաբերություններ ունի նոր իշխանությունների հետ:

Գործարարը չի պատասխանել հարցին՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին գումար փոխանցում է, թե՝ ոչ: