Գլխավոր Տեսանյութեր VIDEO. «Արի, պարի Քոչարի». համահայկական ֆլեշմոբ՝ Գրենոբլում

VIDEO. «Արի, պարի Քոչարի». համահայկական ֆլեշմոբ՝ Գրենոբլում

123

Գրենոբլում անցկացվել է «Արի, պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։

Ինչպես հաղորդում է Գրենոբլի Հայկական մշակույթի տունը, մասնակիցների թվում էր նաև Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պույոլը, որը նույնպես պարեց քոչարի։

«Հավատարիմ մնալով աշխարհասփյուռ հայերին հայ պարի շուրջ համախմբելու մեր առաքելությանը, այս տարի ընտրեցինք Կարնո Քոչարի և Կոմիտասի Շորոր պարերը, որոնք տասնամյակներ շարունակ գրառված էին արխիվային նյութերի էջերում և միայն վերջին տարիներին էին նոր կյանք ստացել ու տարածվել մեր ժողովրդի մեջ», – նշեցին Գրենոբլի Հայկական մշակույթի տնից:

Ֆլեշմոբի շրջանակներում աշխարհի 30 երկրներից շուրջ 150 խմբեր յուրացրեցին Կարնո Քոչարի և Կոմիտասի Շորոր պարերը, ներկայացրեցին այն աշխարհի չորս կողմերում՝ ևս մեկ անգամ ամրագրելով մեր ազգի ավանդական մշակույթի բարձր պահանջարկն ու կենսունակությունը։

Իսկ Երևանում միջոցառումը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում Գագիկ Գինոսյանի և Մամիկոն Անդրեասյանի ջանքերով։