Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպք Երևանում. փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ

103

Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 27 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս։ Այս մասին հայտնում է  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ 3 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզում են բնակարանատիրոջ ինքնությունն ու արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կան։