Գլխավոր Նորություններ Երևանում բախվել են ЗИЛ-ն ու Ford Transit-ը, ապա մխրճվել բնակելի տան մեջ....

Երևանում բախվել են ЗИЛ-ն ու Ford Transit-ը, ապա մխրճվել բնակելի տան մեջ. կան տուժածներ

182

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները: Պարզվել է, որ բախվել են 44-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ЗИЛ MMZ 4502 մակնիշի 35 VՍ 477 համարանիշի և 28-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 061 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո էլ 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և մխրճվել թիվ 14 փողոցի 65 տան տարածք: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: