Գլխավոր Սպորտ Օլեգ Բլոխին. Ուշադրություն մի դարձրեք Մխիթարյանի պահվածքին

Օլեգ Բլոխին. Ուշադրություն մի դարձրեք Մխիթարյանի պահվածքին

178

Կիևի Դինամոյի լեգենդ Օլեգ Բլոխինը, Եվրոպա լիգայի եզրափակիչից առաջ խոսել է Բաքվից ստացած տպավորությունների մասին։

«Բաքուն հիանալի քաղաք է։ Եղանակն ու խոհանոցը՝ պարզապես հիանալի։ Նույնիսկ Եվրոպայում նմանատիպ քաղաքները քիչ են։ Ինչ վերաբերում է դժգոհողներին, ապա դրանք միշտ պետք է ֆրանսիացիներն ու բրիտանացիները կլինեն։

Այս ամենն արդեն կարևոր չէ, քանի որ ՈՒԵՖԱ-ն է որոշումը կայացրել։ Երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տրվեց Ուկրաինային մայրաքաղաքին, պարզ դարձավ թե այն ինչու է Կիևում։ Չպետք է նման բաների ուշադրություն դարձնել։

Ուշադրություն մի դարձրեք նաև Հենրիխ Մխիթարյանի վրա։ Ես չգիտեմ, թե նա ինչ պատճառով չմեկնեց, կամ նրա համար, որ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէր, կամ էլ՝ քաղաքական պատճառներով։ Ինձ համար այդ որոշումը հիմարություն էր։ Նրա փոխարեն ես կգայի ու ֆուտբոլ կխաղայի»,- Բլոխինի խոսքերն է հաղորդում azerisport.com-ը։