Գլխավոր Նորություններ Փաշինյանն ու Պուտինն ունեցել են ոչ պաշտոնական շփումներ. Վլադիմիր Կարապետյան

Փաշինյանն ու Պուտինն ունեցել են ոչ պաշտոնական շփումներ. Վլադիմիր Կարապետյան

125

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի ժամանակ նախապես ծրագրված բոլոր հանդիպումները տեղի են ունեցել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում տեղի ունեցել է, թե ոչ՝ Կարապետյանը պատասխանեց. «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել, երկու հանդիպում է նախատեսված եղել. մեկը Նուրսուլթան Նազարբաևի, մյուսը՝ Ղազախստանի նախագահի հետ, որոնք կայացել են»:

Խոսնակը հայտնեց, որ թեեւ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն եղել, սակայն Պուտինն ու Փաշինյանն ունեցել են ոչ պաշտոնական շփում՝ երկու անգամ. երեկ՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ և այսօր՝ համապատասխան հավաքատեղիում, որտեղ ընդմիջումների ժամանակ հավաքվում են պատվիրակությունների ղեկավարները:

Հարցին ճի՞շտ է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի օրակարգում փոփոխություն էր եղել եւ չի ցանկացել մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Վարչապետի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր հանդիպումները տեղի ունեցել են, մասնակցել է ճաշին՝ հերքելով լուրերը, թե ճաշին մասնակցելու ցանկություն չի ունեցել։

«Փաստինֆո»-ի ճշգրտող հարցին, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարչապետին ճաշի համար լավ տեղ չէին առաջարկել, ուստիեւ չէր ցանկացել մասնակցել՝ Կարապետյանը պատասխանեց. «Շատ էլ լավ տեղ էին առաջարկել»: