Գլխավոր Սպորտ Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

147

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը ու խոսել ԵԼ-ն հաղթելու կարևորության մասին:

«Չգիտեմ սա մեր լավագույն ելույթն էր, բայց լավ խաղացինք: Հիանալի էր կրկնել հաջողությունը ու պահել դարպասը անառիկ, ինչպես նաև հաղթել շատ լուրջ թիմին Ուոտֆորդում հաջողությունից հետո: Կարծում եմ, որ դա ամենակարևորն է՝ խաղալ քո ֆուտբոլը ու լինել կայուն, քանի որ մեր նպատակին հասնելու համար մենք պետք է շարունակենք կատարելագործվել:

Ես շատ եմ աճել որպես մարզիչ այս մրցաշարում: Կարծում եմ, որ այստեղ հաղթանակը մեծ հնարավորություն է «Արսենալի» համար, եթե չհայտնվենք Չեմպիոնների լիգայի գոտում տեղի առաջնության արդյունքներով: ԱՊԼ-ում շատ ակումբներ են հավակնում թոփ 4-ին: Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է ինձ համար, ինչպես նաև մեզ բոլորիս համար»,-ասել է իսպանացի մասնագետը: