Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեցին, որ պատրաստվում են մրցույթ հայտարարել ևս 32 կմ ճանապարհի համար: 100 կմ ճանապարհահատված այս պահին գտնվում է շինարարության փուլում, ևս 90,7-ը գտնվում են մրցույթի տարբեր փուլերում, այդ թվում երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, բացումը կլինի հունիսի 12-ին:
Վարչապետը հստակեցրեց, որ հունիսին տեղի է ունենալու մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի. «Զգույշ եղեք, թե չէ երեխեքն ասելու են՝ էլի խաբեցին: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»,-կատակեց Փաշինյանը:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մրցույթից հետո: