Գլխավոր Նորություններ Չեմ կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա քանակը շատ քիչ է....

Չեմ կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա քանակը շատ քիչ է. Արայիկ Հարությունյան

85

Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաք իրականացնելու վերաբերյալ ահազանգեր գրեթե չենք ստացել, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ կրության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ֆիքսվում է, որ շատ զգալի նվազում է այս առումով ահազանգերը։ Այն դպրոցները, որտեղ գնացել եմ, թե ուսուցիչները, թե երեխաները, մոտենում և ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել դրամահավաքների առումով։ Ահազանգերը քիչ են», – ասաց նախարարը։

Նա նշեց, թե չի կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա քանակը շատ քիչ է։