Գլխավոր Նորություններ Արցախում երկու տասնամյակ է` բանդաներ, պարագլուխներ գոյություն չունեն. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի...

Արցախում երկու տասնամյակ է` բանդաներ, պարագլուխներ գոյություն չունեն. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի մասին

113

Արցախում երկու տասնամյակ է` բանդաներ, պարագլուխներ գոյություն չունեն, անհասկանալի է, թե ինչ միջադեպի մասին է Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարում:

Արցախում երկու տասնամյակ է` բանդաներ, պարագլուխներ գոյություն չունեն. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ իր համակիրների վրա են հարձակվել, կրակահերթ են արձակել Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերը, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիներին քաջ հայտնի երիտասարդները։Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ քաղաքական շահարկում է համարում այն, որ ենթադրյալ միջադեպը փորձում են իր անվան հետ կապել:«Այդ տղաներին, իհարկե, ճանաչում եմ, բայց թե կոնկրետ ինչ միջադեպ է եղել, ինչու են կապում քաղաքական թեմաների հետ, պարզ չէ: Եթե ծանոթանաք այն մարդկանց կենսագրությանը, ում անունները նշվում է, կհասկանաք, որ չի կարող այդպիսի բան լինել։ Նրանցից մեկն Ազատամարտիկների միության նախագահն է՝ լեգենդար, կռաված տղա, մեկը՝ զոհված լեգենդար հրամանատարի որդի, մյուսն էլ Քարվաճառի նախկին քաղաքապետն է»,-ասաց Արայիկ Հարությունյանը։Նա ընդգծեց, որ եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով իսկապես տեղի է ունեցել հանցագործություն, իրենք ևս հորդորում են իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ:Հիշեցնենք, որ ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հայտարարել էր, ձեռնարկվել և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն: