Այս ամիս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դարձյալ ծնող դարձան։ Փոխնակ մոր միջոցով նրանք ունեցան իրենց չորրորդ որդին։ Անմիջապես հետո Քիմն ասաց, որ տղայի անունը դեռ չեն որոշել չեն, քանի որ պետք է նախ տեսնեն, ապա նոր հասկանան, թե ինչպես կոչեն երեխային։ Ավելի ուշ Քիմն Instagram-ում հայտնեց, որ փոքրիկին անվանել են Փսալմ, ինչը թարգմանաբար նշանակում է Սաղմոսներ՝ կյանքի բոլոր դեպքերի համար։
Նման անվանումը կապված է այն բանի հետ, որ Քանյեն այժմ խիստ տարվել է կրոնով, սկսել է անցկացնել կիրակնօրյա արարողություններ՝ երգչախմբի ամենշաբաթյա ելույթներ։

Քիմն էլ ետ չի մնում։ Օրեր առաջ նրան նկատել են ԼոսԱնջելեսում՝ տաբատով, որի վրա գրված է եղել «Trust God» (Հավատա Աստծուն)։ Քիմը նաեւ փոխել է սանրվածքը. նա դարձյալ Կառե-ով է։ Իսկ սոցցանցի համակիրներն էլ կատակում են, որ տաբատը նա գողացել է Քանյեի զգեստապահարանից։
Տեսանյութում՝ Քանյեն կիրակնօրյա արարողություն մատուցելիս։