Գլխավոր Նորություններ Արցախում հերքում են ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին Բաքվի հայտարարությունը

Արցախում հերքում են ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին Բաքվի հայտարարությունը

66

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, որ  հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանից զինծառայող է զոհվել։

«Արցախի Զինված ուժերը խոստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում», – Aysor.am– ին հայտնել է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է զինծառայողի մահվան մասին՝ նշելով, որ Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն սպանվել է դիպուկահարի կրակոցից մայիսի 30-ի առավոտյան՝ Աղդամի շրջանի ուղղությամբ։