Գլխավոր Շոուբիզնես «Ուրախ ու ջերմ Ստեփանակերտում». ոճային Սիրուշոյի լուսանկարները

«Ուրախ ու ջերմ Ստեփանակերտում». ոճային Սիրուշոյի լուսանկարները

163

Երգչուհի Սիրուշոն գտնվում է Արցախում։ Նա կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Ստեփանակերտում։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում երգչուհին զոլավոր զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները եւ արեւային ակնոցը։ «Ուրախ ու ջերմ Ստեփանակերտում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ զգեստ եւ ժակետ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Սեւան․ Արցախի ճանապարհին»։