Գլխավոր Շոուբիզնես Չամուսնացած կանայք ավելի երջանիկ են եւ ավելի երկար են ապրում․ բացահայտում

Չամուսնացած կանայք ավելի երջանիկ են եւ ավելի երկար են ապրում․ բացահայտում

88

Չամուսնացած եւ երեխաներ չունեցող կանայք ավելի երջանիկ են եւ ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ամուսնացած են եւ երեխաներ ունեն։

Hay Festival փառատոնի ժամանակ հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ չամուսնացած եւ երեխաներ չունեցող կանայք ավելի երջանիկ են։

Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Պոլ Դոլանը հայտարարել է, որ տղամարդկանց դեպքում հակառակ պատկերն է, իսկ ահա կանանց պարագայում կարելի է եւ խուսափել ամուսնությունից։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ամուսնությունից միայն շահում են, ավելի երջանիկ են լինում, ավելի երկար են ապրում։ Իսկ ահա կանանց պարագայում պատկերը բացարձակ այլ է։ Ազատ՝ ամուսին եւ երեխա չունեցող կանայք ավելի երջանիկ են ու երկարակյաց։