Գլխավոր Նորություններ Ականջօղեր՝ շշերի խցանների տեսքով. ստեղծագործական մոտեցնում Balenciaga-ի վրացի դիզայներ կողմից

Ականջօղեր՝ շշերի խցանների տեսքով. ստեղծագործական մոտեցնում Balenciaga-ի վրացի դիզայներ կողմից

126

Balenciaga սպրանքանիշի ստեղծագործական տնօրենը՝ վրացական արմատներով Դեմնա Գվասալիան, ներկայացրել է պլաստիկ շշերի խցանի տեսքով ականջօղները։ Դրանք վաճառվում են Browns կայքում եւ կարելի է ձեռք բերել 447 եվրոյով։

Մետաղական ականջօղերը զարդարված են խցանի տեսքով կախազարդով։ Նրանց արտաքին եւ ներքին հատվածներում գրված է ապրանքանիշի անունը։

2018թ.-ի ամռանը  Գվասալիան իր Vetements ապրանքանիշի՝  2018-2019թթ. աշուն-ձմեռ սեզոնի հավաքածուում ներկայացրեց կանացի պայուսակ, որը պատրաստված էր ռուսական անձնագրի տեսքով։

Փարիզյան Vetements ընկերությունը, որը հիմնվել է Գվասալիա եղբայրների կողմից, մասնագիտացած է «բակային», խուլիգանական ոճի վրա, սակայն նրանց արտադրած իրերը պահանջված են աստղերի շրջանում։ Այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Քանյե Ուեսթը, Թրեւիս Սքոթը եւ Սելին Դիոնը, բազմաթիվ անգամներ կրել են ապրանքանիշի հագուստը։