Գլխավոր Շոուբիզնես Ինչպես են Գայա Արզումանյանի կենդանիները եթերում հոգում բնական կարիքները

Ինչպես են Գայա Արզումանյանի կենդանիները եթերում հոգում բնական կարիքները

125

Բնապահպաններն ու կենդանասերները բողոքում են, որ «Շանթ» հեռուստաընկերության եթերում երգչուհի Գայա Արզումանյանը «Հումորի լիգա»հաղորդման ընթացքում որպես սեփական արտաքին տեսքի լրացում և «աքսեսուար» ակտիվորեն օգտագործում է տարբեր տեսակի կենդանիների: Նրանք՝ եթերում այս ամենը որակում են որպես դաժանություն և ծաղրանք կենդանիների նկատմամբ։ Բնապահպանների հրապարակումն անգամ ֆեյսբուքում գովազդի տակ է դրված։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Գայա Արզումանյանի պրոդյուսեր և ոճաբան Արայիկ Գաբաջյանը նշեց, որ տեղյակ է դժգոհություններից. «Մեզ հարցերի շարք էին ուղարկել նույն այդ հրապարակման հեղինակները, հարցերն իրենց մեջ ոչ մի արտառոց բան չէին պարունակում՝ թե ինչպե՞ս եք վերաբերում կենդանիներին, ինչպե՞ս եք վերաբերում, որ բազմաթիվ պետություններում կրկեսը արգելված է կենդանիներին չտանջելու համար ու նման հարցեր։ Նրանք ամեն վայրկյան գրում էին պատասխանեք, ես ուղղակի չպատասխանեցի ու իրենց դրանից չարացած այդ հրապարակումն են արել»։ 

Հարցին՝ ո՞ւմ միտքն է եղել կենդանիներին բեմ բարձրացնելը՝ Գաբաջյանը պատասխանեց. «Միտքը իմն է եղել, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա նույն այդ կենդանիներին Գայան տեսել է երկու օր առաջ, շփվել է, որպեսզի հասկանա բեմում կարող է պահել, թե՝ ոչ»։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչպես են բեմում բնական կարիքները հոգում կենդանիները՝ նա պատասխանեց. «Քանի որ հաղորդումը տեսանկարահանվում է հետո նոր ցուցադրվում, մենք ընդմիջում ենք տալիս, եթե կենդանուն ջուր է պետք՝ ջուր ենք տալիս, այսինքն չենք վերաբերում կենդանուն որպես ռեկվիզիտ։ Եթե ուշադիր լինեք կան եթերներ, որ կենդանին սկզբի 10-15 րոպեն է մնում բեմում»։