Գլխավոր Նորություններ Նորամարգում պայթյունից տուժածներից մեկը երեխա է, մյուսը հղի կին. կասկածյալը նախկին ամուսինն...

Նորամարգում պայթյունից տուժածներից մեկը երեխա է, մյուսը հղի կին. կասկածյալը նախկին ամուսինն է. մանրամասներ (ֆոտո)

92

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին տեղի ունեցած դեպքի մասին։

Մեր տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։

Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։

Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։

Ի դեպ՝ հիշյալ քաղաքացիներին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։

«Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am–ին հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված մանկահասակ երեխային տեղում բուժօգնություն են ցուցաբերել և դուրս գրել, հղի կինն այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է։

Մուրադյանը տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր է հիվանդանոց տեղափոխված տարիքով կնոջ և տղամարդու վիճակը, որոնց այժմ վիրահատում են։

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։