Գլխավոր Նորություններ Քոչարյանը ոնց որ թե օրենքի խնդիրներ ունի, տեսնենք՝ ինչ է լինում

Քոչարյանը ոնց որ թե օրենքի խնդիրներ ունի, տեսնենք՝ ինչ է լինում

122

Իշխանությունն ումը կլինի, ով կլինի՝ որոշում է ՀՀ ժողովուրդը։ Եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն՝ ավելացնելով.

«Եթե որևէ անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա, քավ լիցի, մենք խնդիր չունենք պահելու իշխանությունը։ Ձեր ասած մարդը ոնց որ օրենքի հետ խնդիրներ ունի։ Տեսնենք՝ ինչ է լինում, հետո կխոսենք»։

Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ իշխանության հասցեին հնչեցված լրջության կոչերին, Արարատ Միրզոյանը նախ չցանկացավ մեկնաբանել դրանք, ապա կոչ արեց, որ ինքը՝ Դաշնակցությունը, հետևություններ անի։