Գլխավոր Նորություններ 11-ամսական փոքրիկը սրտի 3 կանգ եւ բարդ վիրահատություն է տարել (ֆոտո)

11-ամսական փոքրիկը սրտի 3 կանգ եւ բարդ վիրահատություն է տարել (ֆոտո)

131

Անգլիայի Բիրմինհեմ քաղաքից Ռայլի Դիբլը ի հեճուկս բժիշկների կանխատեսումների սրտի 3 կանգ եւ բարդ վիրահատություն է տարել: Այժմ նա 11 ամսական է եւ ապաքինվում է:

Daily Mirror-ը հաղորդում է, որ փոքրիկ Ռայլին ծնվել է սրտի արատով: Լույս աշխարհ գալուց մեկ ժամ անց նրա սիրտը կանգ է առել եւ բժիշկները ստիպված են եղել  վերակենդանացնել փոքրիկին: Երեխան սրտի բաց վիրահատություն է տարել եւ մեկ շաբաթ անց տուն գնացել:

3 ամիս հետո ծնողները նկատել են, որ  Ռայլի մաշկը սկսել է կապտել: Նրա մոտ անմիջապես բժիշկների արտակագ բրիգադ են ուղարկել:

«Իմ խեղճ երեխան շնչահեղձ էր լինում եւ սարսափելի տնքում էր, նրա աչքերը ապակու նման էին», — հիշում է  Ռայլիի մայրը՝ Բեթը:

Արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնաբերել են, որ տղայի մոտ իրականում սրտի եւս մեկ արատ կա՝ թոքային զարկերակի ստենոզ:

Նրա անոթները շատ նեղ էին, ինչի պատճառով արյունը ոչ բավարար չափով էր  հասնում թոքեր եւ թթվածնով քիչ էր հարստացվում:

Սրտի երկու արատներով հիվանդացության դեպքերը շատ հազվադեպ են լինում: Ռայլին շտապ վիրահատության կարիք ուներ, սակայն բժիշկը ծնողներին բացատրել է, որ երեխան դժվար թե ողջ մնա՝ հաշվի առնելով սրտի երեք կանգերից հետո նրա հյուծված վիճակը:

«Վիրաբույժն ասաց, որ մենք 2 տարբերակ ունենք. նրան վերադարձնել վերակենդանացման բաժանմունք եւ թույլ տալ նրան մահանալ մեր ձեռքերի վրա կամ վիրահատել: Սակայն նա վստահ էր, որ Ռայլին կմահանա վիրահատական սեղանին», — ասել է երեխայի հայրը:

Ծնողները որոշել են չզրկել փոքրիկին ապրելու միակ հնարավորությունից:  Վիրահատությունը տեւել է 12 ժամ եւ երեխային հաջողվել է այն վերապրել՝ չնայած բոլոր կանխատեսումներին:

Ռայլին այժմ 11 ամսական է եւ նրան եւս մեկ վիրահատություն է սպասվում: Տղայի ծնողները խոստովանում են, որ անգամ հույս չունեին, որ նա կապրի մինչեւ մեկ տարեկանը, բայց այժմ հավատում են լավագույնին:

Աղբյուրը՝  NEWS.am