Գլխավոր Նորություններ Ինչու է Պետրոս Ղազարյանը՝ Հ1-ից ազատվելու դիմում գրել

Ինչու է Պետրոս Ղազարյանը՝ Հ1-ից ազատվելու դիմում գրել

185

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Աղբյուրը նշում է՝ թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին և նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ։

Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ հրապարակմանը՝ գրելով․ «Ինչպես մի նյութում լինել բազմակի անգրագետ։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը նոր ղեկավարություն չունի։ Այս խորհրդում չի քննարկվել իմ կամ որևէ մեկ այլ հարց էն պարզ պատճառով, որ նման խորհուրդ վաղուց գոյություն չունի։ Խորհրդի անվանումը և բովանդակությունը վաղուց փոխվել են։ Ցավոք, չեն փոխվել «Ժամանակ» թերթի և նրանից ինքնամոռաց պատճենող լրագրողների և կայքերի որակները»։