Գլխավոր Նորություններ 17-ամյա 3 երիտասարդ դանակի տարբեր հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

17-ամյա 3 երիտասարդ դանակի տարբեր հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

112

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մինչ բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ովքեր բժիշկների կատարած օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկվել են, ոստիկանները պարզել են՝ 3 վիրավորները 17 տարեկան են և նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: