Գլխավոր Նորություններ Պարզվում է, որ համանախագահները ԼՂ հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են...

Պարզվում է, որ համանախագահները ԼՂ հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել. Աշոտյան

98

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Մասնավորապես, Facebook-ի իր էջում Աշոտյանը գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ:
Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը:Реклама 23

Ի դեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ հիշատակում այլևս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում:

Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար և անվտանգային միջոցներ:

Հուսամ, հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ և ժամանակին»: