Գլխավոր Նորություններ «Ժողովուրդ». Արցախի ընտրություններին Փաշինյանը կսատարի՞ Արայիկ Հարությունին

«Ժողովուրդ». Արցախի ընտրություններին Փաշինյանը կսատարի՞ Արայիկ Հարությունին

515

«Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարություն­յանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առա­ջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Գի­տեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել՝ Արցախի ներկա և ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ և փոխհամաձայնեցված հարաբերու­թյուններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: 

Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբուն­քով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը: 

Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջև: Ինչքանով կապա­հովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: