Գլխավոր Շոուբիզնես Մոսկվան ոչ միայն արտաքնապես փոխեց Անի Երանյանին, այլ նաև մեծամիտ դարձրեց (լուսանկարներ)

Մոսկվան ոչ միայն արտաքնապես փոխեց Անի Երանյանին, այլ նաև մեծամիտ դարձրեց (լուսանկարներ)

141

Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել՝ 

«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:
Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:
Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով:


Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին:
Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:
Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին:
Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:
Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:
Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:
Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:
Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են:
Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:
Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը:»

 Զարմանալի է ու տարօրինակ։ Տպավորություն է որ ինչ որ բան կամ ինչ որ մեկը գլխիվայր շրջել է մեր ճանաչած նախկին բարի ու ժպտադեմ դերասանուհուն։ Նա գոռոզացել է, մեծամտացեք ու կարծում է, որ մարդիկ էլ արժանի չեն իր ուշադրությանը։