Գլխավոր Նորություններ Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման...

Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը

171

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի եւ չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանիի, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նրա փոխանցմամբ՝ «Վարչապետ Ն.Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։