Գլխավոր Նորություններ Ավտովթար Արմավիրի մարզում. 38-ամյա վարորդը «06»-ով բախվել է կանգառում ուղևորներ իջեցնող մարդատար...

Ավտովթար Արմավիրի մարզում. 38-ամյա վարորդը «06»-ով բախվել է կանգառում ուղևորներ իջեցնող մարդատար Газель-ին.

67

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի ավտոկանգառի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լիանա Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NO 162 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արամ Գաբրիելյանի վարած Газель մակնիշի 3922 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 16-ամյա Մ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր-Արտենի երթուղին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ