ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՊԲ զորամասերից մեկում սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել