Գլխավոր Սպորտ Յովիչը մոտ է Ռեալ տեղափոխությանը

Յովիչը մոտ է Ռեալ տեղափոխությանը

134

Ռեալը մոտ ժամանակներս կավարտի  Այնտրախտի հարձակվող Լուկա Յովիչիի տրանսֆերի հարցերը։ 

Ակումբները մոտ են պայմանագրի ստորագրմանը։ Տրանսֆերի արժեքը կազմում է 50-60 մլն եվրո։ Այս գումարի 20%-ը բաժին է հասնելու է ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ Բենֆիկային: Յովիչի համար պայքարում Ռեալը կարողացավ անցնել Բավարիային։  Ավելի վաղ ֆուտբելիստով հետաքրքրված էր նաև Բարսելոնան, բայց նրանք հրաժարվեցին։

Յովիչի տեղափոխությունից հետո Ռեալը Ռայո Վալյեկանոյից չի վերադարձնի վարձավճարով հանդես եկող Ռաուլ դե Տոմասին, որն ավելի վաղ դիտարկվում էր որպես Կարիմ Բենզեմային փոխարինող:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբելիստը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 17 գոլի հեղինակ։