Գլխավոր Նորություններ Ոստիկանները զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանները զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ. հարուցվել է քրեական գործ

67

Պետական վերահսկողական ծառայության՝ Ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-նտեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։

Վերջինիս փոխանցմամբ՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 308-րդ և 310-րդ հոդվածների հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ. «Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ»,-նշված էր հայտարարության մեջ։