Գլխավոր Նորություններ 5 հռչակավոր մարդիկ, ովքեր մահացել են սեքսով զբաղվելու պահին (Photo)

5 հռչակավոր մարդիկ, ովքեր մահացել են սեքսով զբաղվելու պահին (Photo)

460

Շատ հայտնի մարդիկ տարօրինակ, իսկ երբեմն էլ անհեթեթ մահով են մահացել: Նրանց մահվան հանգամանքները սերունդները հիշում են նաև դարեր անց: Սակայն ամենազարմանալի և ուշագրավ մահը սեքսի ժամանակ մահն է: Այսօր Ձեզ կպատմենք 7 հռչակավոր մարդկանց մասին, ովքեր մահացել են սեքսի ժամանակ:

1. Ֆելիքս Ֆոր

Ֆրանսիայի պատմության ամենաուժեղ նախագահներից մեկը, ով կարողացավ մտերմանալ Ռուսաստանի հետ և խաղաղեցնել ժողովրդին Դրեյֆուսի աղմկահարույց գործի ժամանակ, ըստ ասեկոսեների, մահացել է հենց այն միջոցին, երբ ոմն Մագերիտ Ստենել նրա հետ օրալ սեքսով զբաղվելիս է եղել: Մարմնավաճառուհու ճիչից ներս վազած բժիշկները փորձեցին թաքցնել այս փաստը, բայց դա նրանց դա չհաջողվեց, ու ներկայումս հանճարեղ այս քաղաքական գործչին հիշում են ավելի շատ հենց իր մահվան հանգամանքների, քան իր քաղաքական վաստակի համար:

2. Կառլոս Մեծ

Ֆրանկերի արքան, ով իր իշխանության ներքո միավորեց Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի հսկայածավալ տարածքներ, մինչ օրս էլ համարվում է մի քանի երկրների ազգային հերոս: Սակայն արի ու տես, որ նրա մահն այդքան էլ տրիվիալ չէր: 72 տարեկան հասակում Կառլոսը սիրով էր զբաղվում իր սիրելի տիկնոջ հետ, երբ ամուսնական անկողնում էլ իր շունչը փչեց: Նրա մտերիմները փորձեցին ինչ-որ կերպ բացատրել արքայի դիակի դեմքի տարօրինակ արտահայտությունն, ու հայտարարվեց, որ նա մահացել է ռևմատիզմի արդյունքում ի հայտ եկած ու մի քանի օր տևած տենդի պատճառով:

3. Հովհան XII Պապ

Թվում էր, թե Հռոմի պապը պետք է բարոյականության կերպար լինի, ով ուղղորդում է կաթոլիկ աշխարհը: Սակայն պատմությանը հայտնի են Պապեր, ովքեր ճիշտ հակառակն են արել: Այդպիսին էր նաև Հովհան XII պապը (955-964թթ), ում ծեծելով սպանել էր մի գեղեցիկ կնոջ ամուսին, երբ բռնացրել էր նրանց անկողնու մեջ: 

4. Նելսոն Ռոքֆելլեր

ԱՄՆ փոխնախագահ ու աշխարհի ամենահարուստ կլաններից մեկի ներկայացուցիչ հանդիսացող այս մարդը մահացավ մի խաղաղ հունվարյան երեկո իր աշխատասենյակում, երբ փորձում էր բազմազանություն մտցնել իր աշխատանքային միջավայրում իր օգնական Մեգան Մարշակի հետ: Քաղաքական գործչի թիկնազորը, ով ժամանեց դեպքի վայր րոպեներ անց, հագցրեց նրան ու նստեցրեց բազկաթոռին: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, ու հնարավոր կլինի խուսափել ասեկոսեներից, սակայն ժամանած բժիշկն արձանագրեց դիակի մոտ բավականին հազվագյուտ երևույթ՝ հետմահու պրիապիզմ. նրա սեռական օրգանն այնպիսի էրեկտիվ վիճակում էր, որ թվում էր, թե նա ողջ է, ու հասկանալի է, որ չհաջողվեց մահը մատուցել որպես սրտային կաթվածի հետևանք: 

5. Պողոս II Պապ

Եվս մի Պապ այս ցուցակում, որի բախտը, սակայն, ավելի շատ էր բերել, քան Հովհան 12-րդինը: Կամ էլ ավելի քիչ… ինքներդ դատեք: Նա դժվար թե հիշվեր պատմության մեջ, որովհետև նրա օրոք ամեն ինչ բավականին խաղաղ էր, սակայն նա մահացավ իրեն ծառայող տղայի հետ սեքսի ժամանակ, ու դեռ սա էլ ամենը չէ… ակտիվ դերում տղան էր…