Tert.am Life-ն իր ընթերցողին արդեն տեղեկացրել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն աղջիկ է ունենալու։
Սիլվան ներկայումս գտնվում է հղիության 7-րդ ամսում և արդեն կլորիկ փորիկով երգչուհին իր ամառային կերպարներով պարբերաբար կիսվում է ինստագրամյան հետևորդների հետ։
Tert.am Life-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիլվան փոքր–ինչ սահմանափակել է աշխատանքային գրաֆիկը։ Նախկինում շատ հաճախ շրջագայությունների մեկնող երգչուհին այս փուլում հիմնականում Հայաստանում է լինում և խուսափում է հաճախակի թռիչքներից։
Նշենք, որ կյանքի ամենաերջանիկ ու գեղեցիկ շրջանը վայելող 30-ամյա երգչուհին ներկայումս հարցազրույցներ չի տալիս, սակայն բալիկի ծննդյանն ընդառաջ նա ներկայանալու է ֆոտոշարքով։

