Գլխավոր Արցախ Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած միջադեպից

Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած միջադեպից

194

Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպից:

«Դանակահարություն՝ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում

Սույն թվականի մայիսի 31-ին ժամը 17-ի սահմաններում մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ 10 շենքի հակառակ մայթին` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ. ծնված Ա.Ա-ն դանակով հարվածել է մայրաքաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Գ. Բ-ին, որի արդյունքում վերջինս ստացել է որովայնի պատի կտրած ծակած վերք։ 
Ա.Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն։ 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը»: