Գլխավոր Շոուբիզնես Կարճ զգեստ եւ բարձրակրունկներ. Աննա Դովլաթյանի գարնանային կերպարը

Կարճ զգեստ եւ բարձրակրունկներ. Աննա Դովլաթյանի գարնանային կերպարը

129

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում, որոնցում պուտավոր զգեստ է կրում։ Աննան այն համադրել է բարձրակրունկների, նորաձեւ պայուսակի եւ գլխարկի հետ։ Լուսանկարներից մեկի մեկնաբանություններում Աննան գրել է. «Կյանքը հիասքանչ է»։

Հիշեցնենք՝ Աննա Դովլաթյանն ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Սիրառատ կադրին կից Աննան մեկնաբանություն չէր թողել։