Գլխավոր Շոուբիզնես Տիմատիի և Նազիմայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումները Թումանյան փողոցում

Տիմատիի և Նազիմայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումները Թումանյան փողոցում

160

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ռեփեր Տիմատին Հայաստանում է տեսահոլովակ նկարահանում իր լեյբլի անդամ Նազիմայի հետ զուգերգի հիման վրա։ Տեսահոլովակի նկարահանումներն արդեն իրականացվել են Էրեբունի ԲԿ տարածքում, Թումանյան փողոցում, Սևանում։

Tert.am Life–ը ներկայացնում է լուսանկարներ և տեսանյութ Թումանյան փողոցի նկարահանումներից։ Թեև տարածքը փակել էին և թույլ չէին տալիս լուսա և տեսանկարահանել աշխատանքային ընթացքը, մեզ հաջողվել է ունենալ տեսանյութ նկարահանման փուլից։

Տեսահոլովակի նկարահանման համար Տիմատիի հետ Հայաստան են ժամանել իր հիմնական գործընկերները` ռեժիսոր Զաուր Զասեևն ու օպերատորը Պյոտր Բրատերսկին։ Նկարահանող անձնակազմի մյուս անդամները հիմնականում հայերն են։

Պրեմիերան նախատեսվում է հաջորդ ամիս։