06.05
Վիրջինիայի ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի, վիրավորները՝ 10-ն են:
05.03
Հայտնի են դարձել ամերիկյան Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության դեպքի մանրամասները:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում: Կասկածյալը քաղաքում գործող ընկերություններից մեկի աշխատակից է: Նա մտել է շենք միանգամից կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք հրացանը, որը, նախնական տվյալներով, ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
03.18
ԱՄՆ Վիրջինիա-Բիչ առողջարանային քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ է մահացել, 6-ը վիրավորվել են: Այդ մասին ասել է տեղի ոստիկանության պետ Ջիմ Սերվերան, հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ կրակել է միայն մեկ հոգի, որը ձերբակալվել է:
Տուժածների թվի մասին չի հաղորդվում, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներն ունեն ծանր վնասվածքներ:
Իրավապահները բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել որոշ ժամանակ խուսափել քաղաքի կենտրոնում շրջելուց: