Գլխավոր Շոուբիզնես Անուշիկ Ալավերդյանի ամառային լուքը

Անուշիկ Ալավերդյանի ամառային լուքը

114

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ցուցադրել է իր ամառային լուքը։

Instagram-ի իր էջում գեղեցկուհի մայրիկը հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ, ամառային վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ։ Կադրին կից տաղանդավոր երգչուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին բաց վարդագույն կոշիկները։ «Սարյան փողոցն է՝ իմ ամենասիրելին, որտեղ երեկոյան զբոսնում ես ու միշտ հանդիպում սիրելի ու հարազատ մարդկանց։ Իսկ Երեւանի ո՞ր հատվածն է ձեր ամենասիրելին»,- հրապարակմանը կից գրել էր երգչուհին։