Գլխավոր Նորություններ Վստահ եմ, Քոչարյանը Մարտի 1-ին կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան

Վստահ եմ, Քոչարյանը Մարտի 1-ին կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան

198

Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։ «Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որեւիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երեւում: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչեւ դա չլինի, ես մնացածը համարում եմ ձեւական ու վերջ»,–ասաց նա։ Բաբայանը բնական է համարում, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել եւ չեն ցանկացել, որպեսզի «Մարտի 1»-ը բացահայտվի: