Football Italia-ի հաղորդմամբ Յուվենտուսի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մտածում ակումբը լքելու մասին։
Այն տեղեկությանը, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Յուվենտուսից հավաստի չէ։ Հարձակվողը մտադիր է շարունակել խաղալ ակումբում, որի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թ. ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն Յուվենտուսի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 26 գոլի հեղինակ։