
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բացվել է համայնքի խաղադաշտը, որը կրում էՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունը։ Այստեղ թարմացվել են հանդերձարանները, նստարանները, տեղադրվել է նոր ջրային համակարգ։
Բացման խաղում համայնքի թիմը մրցում է հայ լրագրողների հավաքականի հետ։ Խաղին ներկա է նաև ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը Եվրո 2020-ի առաջիկա խաղերին պատրաստվելու համար այժմ գտնվում է Երևանում, այս մասին հայտնում է Goal24.am-ի թղթակիցը։


Ներկայացնում ենք նաև տեսանյութ.