Գլխավոր Նորություններ Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

197

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական բժիշկը զննություն է կատարում:

Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատում է նաև հետաքննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխայի մորը հայտնաբերելու ուղղությամբ: