Գլխավոր Նորություններ Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

77

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել է զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։
Դրանից բացի, օբյեկտի տարածքում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց պատճառը հայտնի չէ։ Դրանց հաջորդել է հրդեհը։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում են հարձակումը հետ մղելու Սիրիայի ՀՕՊ գործողությունները։

NadieHarbieh@HarbiehNadie

The first video of the #Israeli Air Force missile attack on the base of the #T-4 in the #Syrian province of #Homs.
Reported on the interception of several #missiles by air defense forces, the destruction of warehouses in the territory of the base and the death of a Syrian soldier1822:50 – 2 июн. 2019 г.15 человек(а) говорят об этом