Գլխավոր Շոուբիզնես Քորթնի Քարդաշյանի 40-ամյակի ճոխ խնջույքն ու տարեդարձի օրվա անհաջող դրվագը (Լուսանկարներ)

Քորթնի Քարդաշյանի 40-ամյակի ճոխ խնջույքն ու տարեդարձի օրվա անհաջող դրվագը (Լուսանկարներ)

202

Քարդաշյանների հայտնի քույրերից ավագը՝ Քորթնին, դարձել է 40 տարեկան: Ինչպես գրում է Daily Mailպարբերականը, ծննդյան օրվա տոնակատարությունները Քորթնին սկսել է քրոջ՝ Քենդալ Ջեների և լավագույն ընկերուհու՝ Լարս Պիպենի հետ լողափ գնալով:

Նրանք նախաճաշել են տեղի լավագույն ռեստորաններից մեկում, գնումներ արել և լողափի շրջակայքում հեծանիվ վարել: Աստղային ընտանիքի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել առօրյա հագուստով` ջինսերով ու շապիկներով:

Անվտանգության նկատառումներից ելնելով Քորթնիին և ընկերներին ուղեկցել է անվտանգության աշխատակիցը: Լողափի շրջակայքում զբոսանքի ժամանակ Քորթնին նաև փոքրիկ անհաջողություն է ունեցել. հեծանիվ վարելու ընթացքում նա պատահաբար ընկել է և գլորվել լողափի ավազներում:

Արդեն երեկոյան Քարդաշյանների ընտանիքը մեեծ խնջույքի է մասնակցել, որի առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։