Գլխավոր Նորություններ Ոստիկանները հայտնաբերել են Մուսալեռում նորածնին ջրատարը նետած մորը. մանրամասներ

Ոստիկանները հայտնաբերել են Մուսալեռում նորածնին ջրատարը նետած մորը. մանրամասներ

87

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ջրատարում նորածին տղայի դի է հայտնաբերվել։ 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը: 
Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: