Գլխավոր Նորություններ «Ոնց դուխով վարչապետին ընտրել ենք, այդպես էլ դուխով ճանապարհներ կփակենք». կառուցապատողները պահանջում...

«Ոնց դուխով վարչապետին ընտրել ենք, այդպես էլ դուխով ճանապարհներ կփակենք». կառուցապատողները պահանջում են վերանայել ցեմենտի հարկերը

207

Ցեմենտի վրա պետտուրք սահմանելով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի զրկվում է էժան ցեմենտ գնելու իրավունքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` պահանջելով դեմ քվեարկել ներմուծվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանելու նախագծին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տնտեսվարողները պնդում են` օրինագծի ընդունման դեպքում կշարունակեն իրենց բողոքի ակցիան տարատեսակ դրսևորումներով. «Ոնց դուխով վարչապետին ընտրել ենք, այդպես էլ դուխով ճանապարհներ կփակենք»,-ասաց տնտեսվարողներից մեկը ։

Կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանն էլ նշեց, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ցեմենտը սահմանին մաքսազերծում է 100հազար դրամ հսկիչ ձևով, որը ոչ մի հաշվարկի չի ենթարկվում. «Կամ թող դեմ քվեարկեն նախագծին, կամ ընդհանրապես հանեն քվեարկությունից ու խնդիրը լրիվ ուսումնասիրեն»:

Տնտեսվարողները պնդում են, որ ԱԺ-ում պատգամավորներն ասում են ցեմենտը սահմանին արժի 8 դրամ, բայց այս պահին փաստացի սահմանի վրա մաքսային ձևակերպումներն իրականացվում են, հարկերը գանձում են 100 դրամի սկզբունքով, ինչն էլ լրացուցիչ բեռ է ավելացնում տնտեսվարողի համար։

Հիմա կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ԱԺ-ում են։