Գլխավոր Շոուբիզնես Դիանա Մալենկոյի և Մադոննա Հարությունյանի նոր համագործակցությունը․ ֆոտոշարք

Դիանա Մալենկոյի և Մադոննա Հարությունյանի նոր համագործակցությունը․ ֆոտոշարք

115

Նորաձևության վերջին միտումներից մի քանիսը համատեղվել է ոճաբան Մադոննա Հարությունյանի և Դիանա Մալենկոյի նոր համագործակցության մեջ՝ ֆոտոշարքի տեսքով։ 

Նրանք լուսանկարներից մի քանիսն առաջինը տրամադրել են Tert.am Life-ին և ոճաբանը պատմել է ընտրված կերպարների ու համադրությունների մասին։ 

Հետաքրքրականն այն է, որ, ըստ ոճաբանի, իրենք look-երը ստեղծել են օգտվելով հենց Դիանայի զգեստապահարանից։ Ներկայացրել են երկու կերպար՝ թավշյա զգեստ և ջինսային համադրություն՝ սև տոպի հետ։ Այս ամենը ոճաբանը լրացրել է աքսեսուարներով։ 

«Առաջին կերպարում համադրել եմ տեխասյան ոճի հագուստ և խոշոր աքսեսուարներ: 
Ջինսային ամբողջական look է` կոնտրաստային սև տոպով: Ծղոտից գլխարկն ու երկարաճիտ կոշիկները լուքի հիմնական շեշտն են»,- ասաց ոճաբանը:

Նկատենք՝ այս տարվա հիմնական թրենդներից մեկը կերպարում ծղոտի համադրությունն է՝ պայուսակի կամ գլխարկի տեսքով։

Անդրադառնալով երկրորդ look-ին Մադոննան նշեց․ «Երկրորդ կերպարում թավշյա մարմնագույն զգեստ է ոսկեգույն աքսեսուարներով: Թավիշը որքան էլ ծանր կտոր է՝ շարժման մեջ հետաքրքիր երանգների անցում է ստեղծում»։