Գլխավոր Նորություններ Հայ կանայք ձեւացնո՞ւմ են օրգազմը

Հայ կանայք ձեւացնո՞ւմ են օրգազմը

406

Տարիներ ի վեր կնոջ օրգազմի մասին չի բարձրաձայնվել. արգելված թեմաներից էր: Մի շարք հասարակություններում անգամ մեր օրերում այդ մասին շշուկով են խոսում: Ուշադրություն կդարձնեք այս հոդվածի դիտումների եւ “like”-երի թվի տարբերությանը, նաեւ մեկնաբանությունների սակավությանը եւ ամեն ինչ պարզ կլինի:): Օրգազմի եւ անօրգազմիայի մասին BRAVO.am-ը զրուցել է բժիշկ-գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանի հետ:


Ի՞նչ է օրգազմը

Օրգազմը բժշկական տեսանկյունից վիճակ է, որին մարդ հասնում է սեռական հարաբերությունների ընթացքում: Գրգռված ժամանակ սեռական օրգաններ եւ գեղձեր արյան մեծ հոսք է լինում: Կնոջ օրգանիզմում մկանների, ֆիզիկական, հոգեբանական լարվածություն է ստեղծվում: Օրգազմն այդ  նյարդային լարվածության միանգամից թուլացումն է: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք մեկ սեռական ակտի ժամանակ կարող են մի քանի անգամ օրգազմ ապրել: Այդ հարցում մեծ դեր է խաղում ծլիկը, որը սեռական հարաբերության ժամանակ մեծանում է: Դա տեղի է ունենում արյան առատ հոսքի շնորհիվ, որն ուղղվում է հեշտոց, սեռական պարանոց, ձվարան… Այս իմաստով ծլիկը նման է տղամարդու սեռական օրգանին:

Օրգազմի տեսակները

Գոյություն ունի օրգազմի 2 տեսակ` ծլիկային եւ հեշտոցային: Կանանց մեծ մասն ավելի շատ ծլիկային օրգազմի է հասնում եւ քչերը` հեշտոցային օրգազմի:

Անօրգազմիա


Անօրգազմիան սեռական ակտի ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է լինել մի քանի պատճառով: Օրինակ` կանանց համար շատ կարեւոր է, թե ում հետ է նա սեքսով զբաղվում: Սա հոգեբանական խնդիր է` լուծելի: Անօրգազմիայի պատճառ կարող են հանդիսանալ հորմոնալ եւ ֆիզիոլոգիական խանգարումները:


Ի՞նչ է պատահում անօրգազմիայի ժամանակ

Անօրգազմիան սեռական լարվածության, գրգռվածության առկայությունն է, որին չի հաջորդում հանգստի փուլ: Այն կարող է հանգեցնել միոմատոզի, որն առաջանում է նաեւ սեռական կյանքի բացակայության դեպքում: Այն կինը, ով սեռական հարաբերությունների ժամանակ մեկ կամ երկու անգամ օրգազմ է ապրում, ակնառու առավել կանացի եւ քնքուշ է: Անօրգազմիան բուժելի է: Նախ պետք է պարզել խնդիրը հոգեբանական է, թե առողջական եւ, ըստ այդմ, դիմել հոգեբանին, սեքսոպաթոլոգին կամ գինեկոլոգին: Եթե օրգազմը բացակայում է ամիսներ տեւող հարաբերությունների ընթացքում, մասնագետին դիմելն անհրաժեշտություն է:

G կետ


G կետը ներքին օրգանների այն հատվածն է, որն առաջացնում է օրգազմ: Հենց G կետում են կուտակված կնոջ նյարդային հանգույցները: Հետաքրքրական է, որ կանայք հղիությունից հետո ավելի հեշտ կարող են հասնել օրգազմի: G կետը յուրաքանչյուրի համար անհատական  է: Տեսակետ կա, թե տղամարդու առնանդամի չափսը կապ չունի հաճույք ստանալու համար,  սակայն սա փոքր-ինչ վիճելի հարց է, քանի որ ծննդաբերությունից հետո կնոջ հեշտոցի պատերն ավելի նրբանում են, եւ, օրինակ, եթե տղամարդու սեռական օրգանը փոքր չափսերի է, բնականաբար, նույն արդյունքը չի լինի, ինչ ավելի մեծ չափսի սեռական օրգանի դեպքում: Հայաստանում կնոջ հեշտոցի պատերի իջեցման խնդիրը շտկելի է:


Կանայք երբեմն ձեւացնում են օրգազմ

Տղամարդու համար կարեւոր է զգալ, տեսնել, հասկանալ, որ կարողացել է կնոջն օրգազմի հասցնել: Կնոջ օրգազմն ասես ոգեշնչում է տղամարդուն: Այս մասին հրաշալի գիտեն կանայք, եւ նրանց մի մասը ձեւացնում է, թե օրգազմ է ապրում: Անհրաժեշտ է ոչ թե ձեւացնել, այլ խնդիրը քննարկել կողակցի հետ: Օրգազմի բացակայությունը հարաբերությունների սրման է հանգեցնում: Զույգերը պետք է քննարկեն, թե ինչ է իրենց դուր գալիս, նոր դիրքեր փորձեն, իսկ եթե չի ստացվում լուծել խնդիրը, պետք է դիմել սեքսոպաթոլոգին: Հնարավոր է հոգեբանական խնդիր լինի, այս դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանին, իսկ ցավերի, խանգարումների դեպքում` գինեկոլոգին:

Սերն ու օրգազմը


Օրգազմի հասնելու համար ամենակարեւորը սերն է: Սիրող զույգերը պատրաստ են միմյանց առավելագույն հաճույք պարգեւել եւ երկուսն էլ “շահում” են:): 



Տեքստը` Ա. Կ.-ի/Bravo.am/