Գլխավոր Նորություններ Պոռնոֆիլմերը հայերի կյանքում

Պոռնոֆիլմերը հայերի կյանքում

214

Ինչո՞ւ են տղամարդիկ պոռնոֆիլմեր դիտում. այս հարցը հատկապես հետաքրքրում է ամուսնացած կանանց, որոնք երբեմն “բռնացնում” են իրենց ամուսիններին այդ իրավիճակում: Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սեւադա Հակոբյանի հետ:


-Ինչո՞ւ են տղամարդիկ պոռնոֆիլմեր դիտում:

– Այդպիսի ֆիլմերը երբեմն օգնում են հագուրդ տալ իրական կյանքում անիրագործելի սեռական ֆանտազիաներին: Պոռնոֆիլմեր դիտելն ինքնին խնդրահարույց չէ, սակայն նաեւ չի խրախուսվում տարվել դրանցով: Տեսարանները հաճախ չեն համապատասխանում իրականությանը` ստեղծելով կեղծ գերսեքսուալ կերպարներ, որոնք երբեմն դիտողների շրջանում ձեւավորում են թերարժեքության բարդույթ: 

-Ինչո՞ւ են կանայք գանգատվում այդ երեւույթից: Ո՞րն է հիմնական պատճառը:

-Նրանք չեն ցանկանում, որ իրենց տղամարդը հրապուրվի այլ կանանցով, թեկուզ եւ ֆիլմերում: Եվ հաճախ կանխազգացումը նրանց չի խաբում. լինում են դեպքեր, երբ տղամարդիկ տարվում են այդպիսի ֆիլմերով եւ կտրվում իրական կյանքից: 


-Պոռնոֆիլմը ո՞ր դեպքում կարող է դրական ազդեցություն ունենալ:

 -Հնարավոր է նպաստի սեռական կյանքը հարստացնելուն, եթե ամուսինները կամ զույգերը միասին դիտեն էպիզոդներ, եւ ոչ հաճախակի, իսկ մնացած առումներով սեքսոլոգները չեն խրախուսում: 

-Այս խնդրի լուծումը ո՞րն է:

-Պոռնոֆիլմերից կախվածությունը ընտանիքում կարող է հանգեցնել խիստ լարված փոխհարաբերությունների, սեռական սառնության եւ նաեւ ամուսնալուծությունների: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է հոգեթերապիայի միջոցով ամուսինների սեքսուալ ներդաշնակության վերականգնում: 



Տեքստը` Կ.Ա.-ի
BRAVO.am