Գլխավոր Նորություններ 100 լավագույն սեքս խորհուրդները

100 լավագույն սեքս խորհուրդները

2327

1 Սեքսով զբաղվեք մասամբ հագնված, ինչպես True Blood-ի հերոսներն անցած սեզոնի ընթացքում:
2 Cosmo-ի 2011 թվականի Տղամարդկանց խորհուրդն ընդունեց, որ ամենակրքոտ սեքսուալ SMS-ը սա է. «Ես հենց հիմա եմ քեզ ուզում»:

3 GQ-ի համար գրված ակնարկում Քելի Օքսֆորդը երդվում է, որ սեքս «բարտերը» բորբոքում է կրքերը: Փորձեք այս տարբերակը. դու լվացք ես անում, իսկ նա նոր վիբրատոր է գնում և կիրառում քեզ վրա:

4 «Որքան հնարավոր է, պետք է աշխատել հագնված վիճակով միմյանց օրգազմի հասցնել. դա պարգևում է հոյակապ զգացողություններ»: – Քեմերոն Դիաս

5 Գիտությունների դոկտոր, Cosmo ռադիոյի «Սեր և սեքս» շոու-ծրագիրը վարող Ջեն Բերմանին միշտ հարցնում են. «Ի՞նչ կարող եմ անել իմ սեքսուալ «դրայվը» մեծացնելու համար»: Պատասխան. «Ավելի հաճախ օրգազմի հասնել»:

6 Sailor Moon-ը (մոգական աղջկա հեքիաթային կերպար) այն կերպարն է, որին տղաները մանկությունից ի վեր ամենաշատն են ցանկանում: Դերախաղի ժամանակն է…

7 Հագիր քաշմիրե ձեռնոցներ և դանդաղ փաղաքշիր նրա անդամը:

8 Մագլցիր նրա վրա և մի քանի րոպե խաղա միայն գլխիկով: Հետո իջիր, գնա մի բաժակ ջուր բերելու և թող նրան այդ վիճակում: Երբ վերադառնաս ու վերջապես «կլանես» այն ամբողջությամբ, դա գերզգացողություններ կառաջացնի:

9 Նրան աչքակապ դնելը գրգռիչ է, նրա բերանին մետաքսե շարֆ կապելն էլ ավելի գրգռիչ է: Դա անսպասելի է, և ինչ-որ շատ չարաճճի բան կա նրա տնքոցները խլացնելում:

10 Մարզումների համար նախատեսված գնդակը մոտեցրու պատին. թող նա նստի գնդակի վրա, իսկ դու «ցատկոտիր» նրա վրա:

11 Մակարոնային ուտեստը համեմիր շաֆրանով: 2011 թվականին անցկացված հետազոտության համաձայն՝ այս համեմունքը սեռական գրգռիչ է:

12 Անցկացված հարցման արդյունքներով՝ սեքսով զբաղվելու համար ամենաարկածային վայրը մեքենայի սրահն է: «Շահագործեք» ձեր ավտոմեքենայի հետևի նստելատեղը:

13 Երկրորդ ամենահանդուգն վա՞յրը սեքսի համար: Մեկ ուրիշի անկողինը: «Օծեք» մի նոր ներքնակ:

14 Օրալ սեքսի ժամանակ նրա առնանդամի փողի վրա կիրառիր «հրթիռ» վիբրատոր:

15 Չափանիշներդ բարձր պահիր: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգազմի հասնելու հավանականությունը մեծանում է, եթե զուգընկերը սեքսուալ առումով գրավիչ է:

16 Միսիոներական դիրքի ժամանակ վեր բարձրացրու կոնքերդ: Սա մեծացնում է նրա` քո G կետին դիպչելու շանսերը:

17 «Մեզ մոտ սեքսն ունի խաղի տրամադրություն. ես սիրում եմ սեքսի թատրոնը, սիրում եմ լավ տեսք ունենալ, սիրում եմ, երբ [կինս] զուգվում է»: – Սթինգ

18 Աշխատիր շատ յոգուրտ օգտագործել: Հետազոտությունը պարզել է, որ ցածր յուղայնության կաթնամթերքը մաշեցնում է որովայնի ճարպերը, իսկ ճարպաշերտն այդ հատվածում կարող է խոչընդոտել օրգազմին:

19 Մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ կորցնում են իրենց ցանկությունը, եթե մտավոր ակտիվ վիճակում չեն: Զուգընկերոջդ «միացած» պահիր այնպիսի մի դիրքով, որն էրոտիկ տեսարան է բացում նրա առջև: «Թիկունքով շրջված հեծյալի դիրքն այդ առումով անփոխարինելի է»,- ասում է գիտությունների դոկտոր Ավա Քադելը:

20 Նրա առնանդամով մեկ լյուբրիկանտի կաթիլներ սփռիր: Մատներովդ միացրու կաթիլները, մինչև որ նրա «գործիքն» ամբողջովին յուղով պատվի:

21 Նստիր լվացքի մեքենայի եզրին և ոտքերդ փաթաթիր նրա իրանին, երբ նա ներթափանցի քո մեջ: Օգտակար հուշում. բամբակյա հագուստի համար նախատեսված ռեժիմն ապահովում է ամենաուժեղ տատանումները:

22 Թող նա սիրի պտուկներդ. գիտնականները հայտնաբերել են, որ պտուկային գրգիռներն ակտիվացնում են ուղեղի նույն հատվածը, ինչ և հեշտոցի գրգիռները:

23 Լեզվովդ խտղտացրու նրա մարմնի տարբեր մասերը, այնուհետև ձեռքի հովհարով զովացրու այդ հատվածները:

24 Կապիր նրա թևերը մեջքի հետևում, հետո օգտագործիր կոշիկի քուղեր՝ հեռակառավարվող վիբրատորը նրա առնանդամի փողին կապելու համար, և փոփոխիր արագությունները:

25 Միասին դիտեք «Սապատավոր լեռը» ֆիլմը: Ըստ ուսումնասիրությունների՝ հետերոսեքսուալ կանայք մեծ հաճույք են ստանում տղամարդկանց սիրային պատմություններ դիտելիս:

26 Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ որոշ կանայք ձևացնում են օրգազմին հատուկ շնչառությունն ու ձայները, ապա կարող են խթանել իսկականը:

27 Շլացրու նրան քո բարեմասնություններով, երբ նա քեզ համար բացում է մեքենայի դուռը, ինչպես դերասանուհի Պա դե լա Ուերտան Agent Provocateur-ի 2011-ի գովազդում:

28 Երբ նա ներթափանցում է քո մեջ «շների դիրքով», պառկիր որովայնիդ վրա: Այս կերպ նա չի կարող չափից դուրս խոր ներթափանցել: Բացի այդ, անկողինն ապահովում է G կետի խթանումը:

29 Փորձիր Pure Satisfaction Unisex Enhancement Gel-ը: Բժիշկներն այն անվանում են «օրգազմ սրվակում». շատ խոստումնալից է հնչում:

30 Զբաղվեք առավոտյան «ծույլ» սեքսով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ վաղ առավոտյան սեքսով զբաղվող մարդիկ ավելի երջանիկ են:

31 Տղամարդուդ օրալ հաճույք պատճառելիս եղունգներդ խրիր նրա հետույքի ստորին մասը. այս հատվածը հազվադեպ է ուշադրություն գրավում, բայց ծայրահեղ զգայուն է:

32 Բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Լամն առաջարկում է մեղմորեն սեղմել նրա առնանդամի գլխիկը, երբ նա արդեն մոտ է օրգազմին, իսկ դու՝ դեռ ոչ. սա նվազեցնում է զգայունությունը:

33 «Ոչ մի վատ բան չկա զուգագուլպաների գեղեցիկ ամրակապեր օգտագործելու մեջ… Երբեմն ես սիրում եմ կրել դրանք»: – Հեյդի Քլամ

34 Սեքսուալ խաղալիքներիդ քնքշորեն, սիրով և խնամքով վերաբերվիր: Բժիշկները խորհուրդ են տալիս կիրառելուց հետո դրանք մաքրել, հանել մարտկոցները և պահել պլաստիկ փաթեթում:

35 Սեքսով զբաղվեք մի այնպիսի վայրում, որտեղ ձեզ կարող են «բռնացնել»:

36 Երբ տղամարդդ օրալ հաճույք է պատճառում քեզ, ասա, որ կեղտոտ ուղերձ «նկարի» քո սեռական օրգանների վրա:

37 Կարդա դեռահասների համար նախատեսված որևէ վեպ: Երբեմն դրանք ավելի սեքսուալ են, քան մեծահասակների համար նախատեսվածները:

38 Փորձեք կայուն հարվածների հնարքը. տղամարդդ իր լեզվով արագ ու կտրուկ հարվածում է քո կանացի բարեմասնություններին:

39 Կիսատ թող քո սիրելի հեռուստածրագրի դիտումը և նրա հետ սիրով զբաղվիր. տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սեքսուալ կյանքն ավելի անկանխատեսելի ու ինքնաբերական լինի:

40 «Հարմարավետ սեքսով» զբաղվեք: Գիտությունների դոկտոր Յան Քերներն այս եզրույթը շրջանառության մեջ է դրել իր կայքում՝ Good in Bed: «Դա մոտավորապես այն է, երբ քո սիրելի չինական ռեստորանից ինչ-որ բան ես պատվիրում տուն. ճաշացանկի շուրջ մտորելու հարկ չկա, բայց ուտեստը միշտ համեղ է»:

41 Միասին մտեք լոգատաշտի մեջ և ձեզ հետ վերցրեք սառցե խորանարդիկներով լի մի բաժակ: Մի քանիսը սահեցրու նրա գործիքի վրայով, մինչև որ դրանք հալվեն. տաք և սառը զգացողությունների համադրումը կստիպի նրան տնքալ հաճույքից:

42 Մի փոքր լյուբրիկանտ ցողիր ստինքներիդ, և դրանք օգտագործիր նրա առնանդամը յուղելու համար:

43 Հայտարարիր օրալ սեքսի գիշեր, այսինքն՝ այդ գիշեր օրալը գլխավոր իրադարձությունն է լինելու:

44 Ռիհաննային իր հյուրախաղերի ընթացքում լուսանկարել էին գրգռիչ ցանցավոր զուգագուլպաներով: Մի զույգ օգտագործիր անկողնում:

45 Տղամարդուդ խնդրիր ստրիպտիզ-շոու ցուցադրել քեզ համար:

46 Զննիր նրա ձեռքերը: Այն տղամարդիկ, ում ցուցամատն ավելի կարճ է, քան մատնեմատը, սովորաբար ավելի մեծ առնանդամ ունեն… Փաստորեն…

47 Համաձայն Կալիֆոռնիայի համալսարանի՝ սեքսի թեմայով անցկացրած հարցման տվյալների՝ քո սեքսուալ երգացանկը պետք է գլխավորեն հետևյալ կատարումները. ինչ-որ բան Մարվին Գեյից, Maroon 5-ի «She Will Be Loved» երգը և Դավիդ Գուետտայի «Sexy Bitch»-ը:

48 Թող նա ծալի ծնկները, իսկ դու հեծնիր նրան՝ թիկունքով դեպի զուգընկերդ՝ հակելով կրծքավանդակդ և իրանդ նրա ոտքերի վերին հատվածին:

49 Նրան ասա. «Ես գրգռվում եմ»: Զույգերի խնդիրների մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Իշ Մեյջորը հավաստիացնում է, որ այս արտահայտությունը բորբոքում է տղամարդու ցանկությունը: Փորձիր այս տարբերակը. «Ես գրգռվում եմ միասին մերկանալու մտքից»:

50 Օգտագործիր սեռական հարաբերությունների համար նախատեսված վիբրատոր (Lelo Tiani, We-Vibe):

51 Ծնկի իջիր նրա վրա՝ ծնկներդ նրա ուսերի երկու կողմերում: Նրան հզոր ձեռնաշարժություն պարգևիր. սա, անգերազանցելի տեսարանի համադրությամբ, կատարյալ էրոտիկ պարգև է:

52 Օրինակ վերցնելով Gossip Girl-ի Բլերից և Չակից՝ երեկույթի ընթացքում սողոսկեք հանդերձասենյակ՝ մի քիչ իրար «ձեռք գցելու»:

53 Նրա ազդրերից յուրաքանչյուրին գոտի կապիր: Արդյունքում՝ ավելի շատ արյուն կմղվի դեպի նրա առնանդամ՝ էլ ավելի մեծացնելով էրեկցիայի զգացողությունը:

54 Մերկացեք և բարձերով մենամարտ կազմակերպեք:

55 Ցինկով հարուստ քնջութ լցրու աղցանի մեջ: Ցինկը օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, ինչը կարող է կտրուկ մեծացնել սեքսուալ «դրայվը»:

56 Ռաթգերսի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մտավոր օրգազմի հասնելու գրավականը չարաճճի մտքերի և գործողությունների տեսողականացումն է:

57 Կիրառեք «միանիվ ձեռնասայլակի» դիրքի հեշտացված տարբերակը. տղամարդդ նստում է բազմոցին, դու նստում ես նրա վրա՝ թիկունքով դեպի զուգընկերդ: Առաջ հակվիր այնպես, որ ձեռքերդ դնես հատակին, իսկ ծնկներդ լինեն նրա ազդրերի երկու կողմերում, և սկսիր հրումներ կատարել:

58 Միասին պոռնոֆիլմ դիտեք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց մեծամասնությունը դրանք դիտում է միայնակ: Սակայն ընկերովի դիտելն ու միմյանց գրգռելն անչափ հաճելի է:

59 Cosmo-ի անցկացրած մի հարցման համաձայն՝ տղամարդկանց կարծիքով՝ ամենասեքսուալ տնային հագուստը յոգայի համար նախատեսված վարտիքն ու անթև, շատ կարճ զգեստն է:

60 Կեղտոտ էլ-նամակ ուղարկիր նման բովանդակությամբ. «Երբ տուն հասնեմ…»: Cosmo-ի սեքս-բլոգերն իր նամակն այսպես էր ավարտել. «Շատ ուժեղ ապտակներ եմ հասցնելու հետույքիդ»:

61 Երկար, սրածայր եղունգներն այս տարի կրկին նորաձև են. օգտագործիր այդ ճանկերը նրա հետույքը, կուրծքը և ազդրերը ճանկռելու համար…

62 «Իմ գործիքին «պուպուշ» մի՛ ասա, նույնիսկ եթե այն պճնված է փափուկ արջուկի նման և քնքշությամբ քեզ է նայում»: -Էշթոն Քաչեր, No Strings Attached («Ավելին, քան սեքսը»)

63 Թող զուգընկերդ ծալի ծնկները և իրար կպցնի ազդրերը: Հակվիր հետ և հենվիր նրա ոտքերին, հետո ձգիր ոտքերդ այնպես, որ ամեն ոտնաթաթդ լինի նրա գլխի մի կողմում:

64 Ասա նրան, որ հեշտոցդ պատկերացնի իբրև (իսկապես գեղեցիկ) ժամացույցի տախտակ և շրջանաձև համբուրի ու համբուրի բոլոր «թվերը»…

65 Տաքացրու ջրով լի շիշը և այն հետուառաջ գլորիր տղամարդուդ՝ նյարդերով պարուրված թմբիկով: Ջերմությունն ավելի խթանող է, քան սոսկ հպումը:

66 Շաբաթը սկսելու համար ամենշաբաթյա սեքսուալ ժամադրություն նշանակեք: Հետազոտողները պարզել են, որ սիրախաղը կարող է մեղմացնել երկուշաբթի օրերին հատուկ լարվածությունը:

67 Եթե օրգազմի հասնելու ճանապարհին դու «արգելակում» ես, փորձագետները խորհուրդ են տալիս փոփոխել արագությունն ու ճնշումը:

68 Շոշափիր ինքդ քեզ նրա առջև: Տղամարդկանց 48%-ը ցանկանում է հետևել, թե ինչպես ես դու «սոլո» անում:

69 Նստիր տղամարդուդ վրա, հետո ոտքերդ դիր նրա ուսերին, պառկիր որքան հնարավոր է հետ և անկողնում շրջվիր կողքի (նրան պահելով քո մեջ): Նա պետք է հրումներ կատարի կողքից՝ վեր ու վար շարժումներ կատարելով:

70 Նրա առնանդամի գլխիկը պահիր բերանումդ և մատներիդ օգնությամբ փողի վրա ութեր «գրիր»: Այս շարժումը մեծացնում է արյան շրջանառությունը:

71 ԿՀՏ-ն (կոիտալ հավասարեցման տեխնիկա) կրկնապատկում է քո Օ շանսերը: Միսիոներական դիրքում թող նա այնպես առաջ սահի, որ առնանդամի հիմքը մերսի ծլիկդ:

72 Ցատկիր նրա գիրկը, ոտքերդ փաթաթիր նրա իրանին և կոնքոսկրովդ սեղմվիր նրա կոնքոսկրին: Պապարացիներն այս հետաքրքիր դիրքում շատ «աստղերի» են բռնացրել:

73 Կազմիր սեքսի հետ կապված գործողությունների պարտադիր կատարման ցանկ և ամիսը մեկ անգամ իրականացրու դրա կետերից մեկը: Հետազոտողները պարզել են, որ այն մտերիմ զույգերի մոտ, ովքեր անկողնում բազմազանություն են մտցնում, սիրո ուժգնությունը պահպանվում է երկար ժամանակ:

74 Երկրորդ ամենահաճախ հանդիպող հարցը, որ այս տարի տրվել է գիտությունների դոկտոր Ջենն Բերմանին, հետևյալն է. «Ո՞րն է տղամարդուն սեքսի հարցում ուղղություն ցույց տալու ամենալավ ճանապարհը»: Ընդգծիր այն, ինչ նրա մոտ ամենից լավ է ստացվում, ասենք՝ «Ինձ դուր է գալիս, թե որքան քնքշորեն ես ինձ համբուրում: Կարո՞ղ ես նույն կերպ էլ շոյել ինձ»:

75 Մեկ խորհուրդ Game of Thrones-ից. գերիշխիր նրան: Արքայադուստր Դեներիսն անմեղ կույսից հասնում է իր սիրեցյալին անկողնուն գամելուն ու մտքին եկածը նրա հետ անելուն:

76 Տանջահար արա նրան մի քանի օր շարունակ: The Twilight Saga: Breaking Dawn-ի մաս 1-ի սեքսի տեսարանն անհավատալիորեն գրգռիչ է այն պատճառով, որ հերոսներն այդքան երկար դիմացել էին առանց մերձեցման:

77 Փակիր ավտոտնակի դուռը, նստիր մեքենայիդ առաջամասին, և թող տղամարդդ ներթափանցի քո մեջ՝ կանգնած դիրքով:

78 Երբ դու «միացած» ես, G կետդ ավելի շոշափելի է. նախքան այն փնտրելը համոզվիր, որ գրգռված ես:

79 Տղամարդուդ ասա, որ բացի աչքերը: Գիտությունների դոկտոր Ավա Քադելի խոսքերով՝ տղամարդիկ սեքսի ժամանակ սովորաբար փակում են աչքերը և արդյունքում՝ չափազանց խոր ընկղմվում իրենց մտքերում:

80 Ունեցիր Օ-ն արտահայտելու քո ձևը: Սեքսուալ ռեփեր Թրեյ Սոնգզը ձոն է գրել այդ մասին և այն կոչել «Սիրո դեմքեր»:

81 Աշխատանքից հետո արագ ցնցուղ ընդունիր: Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ավելի հեշտությամբ են գրգռվում, երբ իրենց մաքուր են զգում:

82 Փորձիր հետևյալը. սառնաշաքարե մանյակ անցկացրու ազդրիդ, իսկ նա թող կրծոտի այն:

83 «Իմ կանոնը հետևյալն է. երբ ես մի զույգ կոշիկ եմ գնում, ես այն նախ պետք է հագնեմ ննջարանում՝ սեքսի ժամանակ, նախքան այն կկրեմ որևէ այլ տեղ»: – Հեռուստատեսային մեկնաբան Հոլի Ուիլոուբի

84 Թող սեքսի ընթացքում նա ձգի մազերիդ ծայրերից. գլխամաշկի վրա անթիվ նյարդեր կան, և գրգռվածությունը դրանք ավելի զգայուն է դարձնում:

85 Պահանջկոտ եղիր: Հաստատված է` կանայք, ովքեր առանց անհարմար զգալու իրենց զուգընկերոջը խնդրում են անել այս կամ այն բանը, ավելի հաճախ են օրգազմի հասնում, քան նրանք, ովքեր այդպես չեն վարվում:

86 Բարձրացիր նրա վրա, հետո հակվիր հետ՝ արմունկներդ հենելով անկողնուն նրա ոտքերի երկու կողմերում: Վեր ու վար շարժվիր՝ նրա առնանդամին քսվելով, մինչև որ էրեկցիա առաջանա:

87 Հավելյալ էներգիայի համար փորձիր The Doctors-ի անքուն գիշերվա կոկտեյլը: Հարիր բանանը ¼ բաժակ նարնջի հյութի և անյուղ կաթի հետ, հետո խառնիր յոգուրտին:

88 «Մոմեր վառիր, տեսախցիկը տեղադրիր որքան հնարավոր է հեռու և նկարիր թանզիֆի միջով»: – Friends With Benefits ֆիլմի ռեժիսոր Ուիլ Գլաքն այն մասին, թե ինչպես սեքսի սոլիդ տեսարան նկարահանել տնային պայմաններում

89 Հաճույք ստացիր նրա ոտնաթաթերից (լուրջ). պառկիր՝ ոտքերդ բացած, տղամարդդ՝ կանգնած քո վերևում: Նա պետք է օգտագործի իր (մաքո՛ւր) ոտքի բթամատը՝ ծլիկդ գրգռելու համար:

90 Հայելի դիր: Գիտությունների դոկտոր Ավա Քադելն ասում է, որ սեփական կրքոտ պատկերը տեսնելը մեծացնում է գրգռման ինտենսիվությունը:

91 Ստեղծիր չարաճճի ալտեր-էգո (երկրորդ «ես»), ինչպես Բեյոնսեի Sasha Fierce-ը, որն ի հայտ է գալիս միայն սեքսի ժամանակ:

92 «Միրանդան սիրում է, երբ ես հայհոյում եմ»: – Բլեյք Շելթոնն այն մասին, թե ինչն է հաճույք պատճառում իր կնոջը:

93 Պահպանակը հագցրու բերանովդ. համոզվիր, որ ծայրն ուղղված է դեպի կոկորդդ, իսկ օղակն ատամներիդ առջև է: Ծայրը սեղմիր նրա առնանդամին, հետո շուրթերիդ օգնությամբ գլորիր մինչև վերջ:

94 Արագացրու սրտիդ աշխատանքը. ակտիվ մարզավիճակում գտնվող կանայք կրկնակի ավելի շատ են օրգազմի հասնում:

95 Ինքդ սեքս նախաձեռնիր: Տղամարդիկ բողոքում են, որ կանայք հազվադեպ են առաջին քայլն անում:

96 «Հոլիվուդում ամուսնության տևականության գրավականը լավ պոռնոն է»: – @lisarinna

97 Լավ ջեռուցիր ձեր ննջասենյակը: Ինչպես ցույց է տալիս տաք յոգան, բարձր ջերմաստիճանը մեծացնում է ճկունությունը:

98 «Ցատկիր» նրա վրա ցնցուղ ընդունելիս: Cosmo-ի հարցումը ցույց է տվել, որ տղամարդկանց 48%-ը սեքսի մասին ամենից շատ մտածում է օճառվելիս:

99 Կապիր նրա դաստակները՝ նախքան օրալ հաճույք կպատճառես: Հետազոտությամբ պարզվել է, որ կանանց ֆելատիո-ն (օրալ սեքսը) իշխանություն է ներշնչում, իսկ տղամարդու շարժումները սահմանափակելը մեծացնում է այդ հանդուգն զգացողությունը:

100 Փորձագետները պարզել են, որ ամբողջ մարմնով տարածվող օրգազմը միֆ չէ: Նման օրգազմ վայելելու համար օրգազմից անմիջապես առաջ արագ ձգիր հեշտոցիդ մկանները: