Գլխավոր Նորություններ Ատամնաբույժը փորձել է բջջային հեռախոս փոխանցել դատապարտյալին

Ատամնաբույժը փորձել է բջջային հեռախոս փոխանցել դատապարտյալին

131

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին:

Ինչպես հայտնում ե ն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1 ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: