Գլխավոր Նորություններ Քարդաշյանների մոտ գիտնականները հայտնաբերել են շոտլանդական թագավորական արյուն

Քարդաշյանների մոտ գիտնականները հայտնաբերել են շոտլանդական թագավորական արյուն

116

Բրիտանական Daily Record պարբերականը հոդված է հրապարակել ՝ նվիրված Քարդաշյան քույրերի շոտլանդական արմատներին: 
Պարբերականի փոխանցմամբ ՝ Քիմի և նրա քույրերի երակներում բացի հայկականից, հոսում է նաև շոտլանդական թագավորական արյուն։ «Քարդաշյանների ընտանիքը մայրական գծով գալիս է Շոտլանդական ամենահին կլաններից մեկից։ Իսկ, եթե ավելի խորը փորենք, ապա կարելի է հետեւել նաեւ կապը Շոտլանդիայի առաջին արքա Քենեթ Առաջինի հետ»,-Բրիտանացի լրագրող-հետազոտող Քրեյգ Ուիլյամսի խոսքը մեջբերում է «Daily Record»-ը:
Նրա խոսքով ՝ Քարդաշյան-Քիմ քույրերից ավագը կարող էր հավակնել շոտլանդական գահի: